Միկրոբոլգերի Twitter ընկերությունը կարող է 2014թ. IPO անցկացնել: Նախապատրաստվող առաջնային տեղակայման մասին ամերիկյան լրագրողներն իմացել են LinkedIn սոցիալական կայքի Twitter-ի էջում տեղադրված թափուր աշխատատեղի հայտարարությունից:

Միկրոբլոգերի ծառայությունը, ինչպես հետեւում է հայտարարությունից, փնտրում է մենեջերի, որը կզբաղվի սպասվող IPO-ին նախորդող թղթաբանության նախապատրաստմամբ: Թեկնածուի պոտենցիալ պարտականությունների շարքում կլինի ամսական զեկույցների նախապատրաստոււմ, եռամսյակային եւ տարեկան ֆինանսական հաշվետվությունների եւ S-1 ձեւի նախապատրաստում: «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով USA Today-ին, հաղորդում է, որ  ավելի ուշ հայտարարությունը հեռացվել է:

Twitter-ի սեփականատերերին մոտ կանգնած աղբյուրը «Վեդոմոստի»-ին հաղորդել է, որ հաջորդ տարվա սկզբին IPO անցկացնելու մասին տեղեկությունը «մոտ է իրականությանը»: Ավելի վաղ Twitter-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոն մեկ անգամ չէ, որ հերքել է IPO-ի անցկացումը, ասելով, որ «անգամ չի մտածում» այդ մասին եւ որ հետաձգել է այդ գաղափարը բավական երկար ժամանակով: