Հնդկաստանի մահմեդական առաջնորդները դիմել են աղջիկներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ իրենց լուսանկարները Facebook-ում եւ այլ սոցիալական ցանցերում հրապարակելուց:
Հոգեւորականները պարզաբանել են, որ մահմեդական կանանց արգելվում է այլ տղամարդկանց ցուցադրել «իրենց գեղեցկությունը»: Նրանք նաեւ խորհուրդ են տվել սոցիալական ցանցերն օգտագործել օգտակար գործերի, ոչ թե սիրախաղերի համար՝ նշելով, որ իսկական ընկերություն ինտերնետի միջոցով հնարավոր չէ:
Նման հայտարարություն են արել սուննի եւ շիա մուֆթիները, որոնք ներկայացնում են Հնդկաստանում մահմեդականների խորհրդատվության խոշորագույն հեռախոսային գիծը:
Հնդկաստանում իսլամ է դավանում բնակչության մոտ 13,5 տոկոսը կամ ավելի քան 180 մլն մարդ:





























