Ծերացած հնդիկ փլեյբոյն ապրում է գետնափոր տնակում, բացարձակապես միայնակ, երբ կորցրել է իր ողջ ունեցվածքը:
Ռաջա Բրաջրայ Քշատրիվ Ջայանթ Բիրբար Չամուպատին Սինգհը ժամանակին ապրել է շքեղ պալատում՝ 30 ծառաներում: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Սինգհն ամուսնացած էր իսկական արքայադստեր հետ, հավաքել էր հին մեքենաների շքեղ հավաքածու, փող չէր խնայում կանանց եւ զվարճությունների վրա: Զույգը երեք որդի եւ երեք դուստր ուներ:
Սակայն Հնդկաստանի անկախությունը բացասաբար ազդեց նրա վրա: Ռաջա Ջայանթը կորցրեց ողջ ունեցվածքը, որը գնաց հարկերը վճարելուն եւ պետության պարտքերին: Նա ստիպված էր վաճառել տունը եւ ամուսնալուծվել: Այսօր 92-ամյա ծերունու հույսը միայն տեղացիների բարի կամքն է: Կինը ապրում է մեկ կիլոմետր հեռավորության վրա, բայց նրանք գործնականում չեն շփվում:





























