Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին կամավորների է փնտրում, որոնք անգլերենից բացի ազատ խոսում են  իսպաներեն, կորեերեն, հայերեն, պարսկերեն, չինարեն, որպեսզի նրանք միանան իր ճգնաժամային արձագանքման թիմին, գրում է «Inland Valley Daily Bulletin»-ը:

Ճգնաժամային արձագանքման թիմը ժամանում է արտակարգ իրավիճակների վայր  եւ հոգեբանական  աջակցություն է ցուցաբերում մարդկանց:  Այս տարի այդ խումբը պատասխանել է մոտ 205 արտակարգ կանչի:

«Կամավորները տեղում հոգեբանական աջակցություն են ցուցաբերում  եւ ռեսուրսներ են հատկացնում ընտանիքներին, այդպիսով նպաստելով, որ ոստիկանությունն ու հրշեջ ծառայություններն իրենց բուն գործն անեն, ինչպես նաեւ օգնում է խնայել քաղաքի գումարները»,-նշել է Գարսետին: