Ճապոնական Կեսենումա քաղաքի մոտ ծանծաղուտում հայտնված «Կյոտոկումարու» ձկնորսական նավը, որը դարձել է  2011թ. ցունամիի խորհրդանիշը,  բնակիչների մոտ հակասական տրամադրություններ է առաջացրել. մի մասը  այն ցանկանւոմ է պահպանել որպես հուշարձան, մյուս մասը այն համարում է  ողբերգական իրադարձությունների մասին հիշեցում:

Այն ցամաքի վրա կանգնած է ավելի քան  երկու տարի: Մարդիկ շարունակում են ծաղիկներ բերել այստեղ, աղոթել, լուսանկարվել:

Նավի ապամոնտաժումը հավանաբար կսկսվի առաջիկա շաբաթներին: Կեսենումայի քաղաքապետին հիասթափեցրել է բնակիչների մեծ մասի քվարկությունը հօգուտ նավի ոչնչացման: