Սեւաստոպոլի քաղաքային լողափերից մեկում մոտ 400 մարդ է թունավորվել: Քաղաքային վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Յացուբան կարգադրել է ուսումնասիրել «Օմեգա» լողափի սանիտարական վիճակը, որտեղից էլ մարդիկ տեղափոխվել էին հիվանդանոց` թունավորման ախտանշաններով:

Թունավորվել է 386 մարդ, որոնցից 80-ը երեխաներ են: «Թունավորման պատճառն այն է, որ մարդկանց մեծ մասը «Օմեգա» լողափի այն մասերում է եղել, որտեղ ջրի մակարդակը ցածր է եղել, իսկ մարդիկ շատ, սրանից էլ առաջացել են բոլոր խնդիրները»,- հայտարարել է Յացուբան:

Իսկ Ուկրանիայի գլխավոր համաճարակաբանի` Զարեմա Սմաիլովայի տվյալներով` ինֆեկցիոն բաժանմունքներում 243 մարդ է գտնվում: Սմաիլովան հերքել է Սեւաստոպոլի քաղաքային վարչակազմի ներկայացուցչի հայտնած թիվը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: