ԱՄՆ Օհայո նահանգում Ցինցինատի քաղաքի բնակիչը 1 միլիոն դոլար արժողությամբ նվեր է ստացել, քանի որ նրան շփոթել են իր անվանակցի հետ: Խաղատան ադմինիստրացիան նույնիսկ այդքանից հետո չի փնտրել սխալմամբ վճարած գումարը, եւ երկու Քեւին Լյուիսներն էլ 1-ական միլիոն դոլար են ստացել:
«Դա մեր բացթողումն էր: Մենք միշտ փորձում ենք մեր հաճախորդների հետ ճիշտ վարվել, այդ պատճառով էլ նրանցից յուրաքանչյուրը 1 միլիոն դոլար ստացավ»,- հայտարարել է Horseshoe խաղատան ավագ փոխնախագահ եւ խաղատան գլխավոր կառավարիչ Քեվին Քլեյնը, ABC News-ին վկայակոչելով հայտնում է «Лента.Ру»-ն:
Սխալը Horseshoe-ում տեղի է ունեցել օգոստոսի 10-ի գիշերը, երբ հայտարարել են գովազդային մրցույթի հաղթողին: «Սխալ» Քեւին Լյուիսը մտնելով խաղատուն` լսել է իր անունը եւ ադմինիստրացիայից կտրոն է ստացել: Միայն քննության արդյունքում է պարզ դարձել, որ նվերը ուրիշ մարդու տրվել:





























