ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում մարիխուանայի բույրով սահմանափակ քանակությամբ օծանելիք են արտադրել: Բույրի հեղինակը հնդիկ օծանագործ Սանաի Բարբերն է, իսկ օծանելիքը Լոս Անջելեսի ֆոլկ երաժիշտ Ջոշ Թիլմանի համար է, հայտնում է Daily Mail-ը:

Թիլմանի համար նախատեսված օծանելիքը որը արտադրվել է «Հայր Ջոն Միսթի» կեղծանվամբ` ստացել է «Անմեղություն» անունը: Բարբերի խոսքերով, սկզբում ինքը օգտագործում էր նարինջի ծառի ծաղիկների բույրը, իսկ հետո որոշել է մարիխուանա ավելացնել: «Ես սիրում եմ մարիխուանայի հոտը»,- պարզաբանել է օծանագործը. «Իմ կարծիքով՝ այն շատ հաճելի բույրի երանգներ ունի», հաղորդում է «Лента.Ру».-ն:

Սանաի Բարբերը, ինչպես նաեւ մյուս անկախ օծանագործները, բոլոր աշխատանքները ինքնուրույն են անում` սկսած ձեռքով բույրերը խառնելուց, մինչեւ փաթեթավորում եւ փոստային առաքում: Նրա խոսքերով, իր արտադրանքը արտացոլում է Քալիֆորնիայի նորաձեւ հիփիների ազատ կամքը: