Ամերիկացի միլիարդատեր Կառլ Իկանը հայտարարել է, որ ինքը Apple ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթի սեփականատեր է: Այս մասին նա գրել է իր թվիթեերում:
Նա նաեւ հայտարարել է, որ այսօր ընկերությունը «խիստ թերագնահատված» է, եւ պատք է բաժնետոմսերը հետ գնել մանր ներդրողներից: Նա նշել է, որ արդեն զրուցել է ընկերության ղեկավար Թիմ Քուքի հետ:
Ինչպես Forbes-ն է գրում, միլիարդատիրոջ հայտարարությունները կտրուկ բարձրացրել են ընկերության բաժնետոմսերի գները: Այսօրվա դրությամբ Apple-ն աշխարհի ամենահարուստ ընկերությունն է, հաղորդում է «Lenta.Ru»-ն:





























