Մոտ 40 հազար զբոսաշրջիկներ են այցելել իսպանական Բորխա, որպեսզի տեսնեն Հիսուս Քրիստոսի բարձրաքանդակը, որն անհաջող կերպով ռեստավրացրել է 81-ամյա թոշակառու Սեսիլիա Խիմենեսը:
Բարձրաքանդակի շնորհիվ հավաքվել է մոտավորապես 50 հազար եվրո, որը բարեգործական նպատակներով է ծախսվելու: Այս մասին հաղորդում է lenta.ru՝ վկայակոչելով BBC News-ը:
Խիմենեսի ձեռքով արված այլանդակ ռեստավրացիան փորձագետները համարում են պատմության մեջ երբեւէ արված ամենավատ աշխատանքը:





























