Մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի փորձագետները նախատեսում են մոտ ժամանակներում հրատարակել 100 նոր մասնագիտությունների  ուղեցույց, որոնք արդեն մի քանի տարի անց հանրաճանաչ կդառնան, ինչպես նաեւ այսօր էլ պահանջարկ ունեցող 30 մասնագիտություններ, որոնք ավտոմատացման դարաշրջանում ոչնչանում են:

Այսպես օրինակ, տիեզերակենսաբանի, օդերեւութաէներգետիկի, ապագա երեխայի տեսքի փորձագետի, կիբեր-դռնապանի առաջին հայացքից էկզոտիկ թվացող մասնագետների թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները մոտ ժամանակներս կարող են հայտնվել աշխատանք առաջարկող  կայքերում: Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, միեւնույն ժամանակ նրանք նեղություն կպատճառեն այսօր հանրաճանաչ մենեջերներին եւ հաշվապահներին:

Ուղեցույցի հեղինակներից մեկը, Մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի պրոֆեսոր Պավել Լուկշան հայտարարում է, որ ներկա պահանջմունքները ձեւավորում են նոր մասնագիտությունների պահանջարկ, եւ ընդամենը 5-7 տարվա ընթացքում աշխատանիք շուկայում կզգացվի այնպիսի մասնագետների պակաս, որոնք այսօր դեռեւս գոյություն չունեն:

Ուղեցույցը մանրամասն վերլուծում է հիմնական փոփոխությունները եւ նոր տեխնոլոգիաները, որոնք մոտ ժամանակներում կհանգեցնեն նոր մասնագիտությունների առաջացմանը: