Google-ում տարօրինակ են համարում այն մարդկանց, որոնք հավատում են երրորդ ձեռքի միջոցով ուղարկվող իրենց հաղորդագրությունների գաղտնիությանը: Այդպիսի երրորդ ձեռք է համարվում նաեւ Gmail փոստային ծառայությունն իր ավելի քան 400 մլն օգտատերերով:

«Իր գործընկերոջը նամակ ուղարկող մարդը դժվար թե զարմանա, եթե իր նամակը բացի ստացողի օգնականը: Նույնկերպ ինտերնետը-ծառայություններից օգտվող մարդիկ չպետք է զարմանան, որ իրենց հաղորդագրությունները մշակվում են պրովայդերների կողմից՝ նախկան նրանք կհասնեն հասցեատիրոջը: Համացանցից օգտվողները չունեն որեւէ տրամաբանված պատճառ ենթադրելու, որ իրենց գրագրությունը գաղտնի է մնում»,-հայտարարել են Google-ում, հաղորդում է CNews-ը:

Google-ում հույս ունեն, որ դատավոր Լուսի Կոհը կլսի իրենց փաստարկները եւ կդադարեցնի ընկերության դեմ օգտատերերի ներկայացրած բողոքների քննությունը: