Նյու Յորքի դատախազությունն ամերիկյան ամենախոշոր բանկերից մեկի՝ JP Morgan-ի, երկու նախկին աշխատակիցներին մեղադրանք է առաջադրել: Այդ բանկը նախորդ տարի Լոնդոնում մի շարք թրեյդերների գործողությունների պատճառով կորցրել է ավելի քան 6 մլրդ դոլար:
Նյու Յորքում ՀԴԲ-ի աշխատակիցները JP Morgan-ի առեւտրային պորտֆելում վնասների փաստի առթիվ հետաքննություն են սկսել նախորդ տարվա մայիսին: Բացի այդ, բանկի նկատմամբ առանձին ստուգում է իրականացնում Արժեթղթերի ու բորսաների հարցերով հանձնաժողովը:
Ըստ փաստաթղթերի՝ նախկին թրեյդերներ Ժուլյեն Գրուն եւ Խավիեր Մարտին Արտախոն փորձել են թաքցնել անհաջող գործարքների հետեւանքով հարյուր միլիոնավոր դոլարների կորուստը: Վերջիններս պնդում են, որ իրենք անմեղ են:





























