Համակարգչի առջեւ նստած սնունդ եւ հեղուկ օգտագործելը վտանգավոր է առողջության համար, պարզել են ուկրաինացի գիտնականները:
Ընդ որում պատճառն այն չէ, որ համակարգչի ստեղնաշարը տան ամենակեղտոտ տեղերից է, այլ համակարգչից դուրս եկող էլեկտրամագնիսական ճառագայթումը: Այդ նույն ճառագայթումը կարող է փոխել օգտագործվող հեղուկի հատկությունը, ինչն էլ կարող է ամենավատ ձեւով անդրադառնալ առողջության վրա:
Գիտափորձի ժամանակ գիտնականները ջուր են թողել սենյակում, որտեղ համակարգիչներ եւ բջջային հեռախոսներ են աշխատել: Դրանից հետո ջրի մոլեկուլյար փորձաքննությունը ցույց է տվել, որ ջրի կառուցվածքը փոխվել է անգամ էլեկտրամագնիսական ոչ մեծ դաշտի ազդեցությամբ: Ջուրն ավելի «ագրեսիվ» է դարձել: Արդյունքում դա կարող է սպառնալ քաղցկեղով եւ այլ հիվանդություններով, փոխանցում է «LIkarInfo»-ն:





























