Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Քարիմովան Տաշքենդում զբոսնելիս 200 դոլար է գտել եւ այդ մասին հաղորդել իր Twitter-ում:
Քարիմովայի խոսքով՝ ինքը գումարը հայտնաբերել է «Տաշքենդի սովորական փողոցներից մեկում»: Ներկայումս Քարիմովան փնտրում է գումարի տիրոջը՝ հրապարակելով թղթադրամների լուսանկարները, որպեսզի կորցնողները հաղորդեն այդ մասին, փոխանցում է «Lenta.Ru»-ն:
Uzmetronom կայքը հեգնանքով է վերաբերվել այս լուրին՝ գրելով, որ «Տաշքենդի սովորական փողոցներից մեկում» գեղեցիկ ընկած ամերիկյան թղթադրամները գտնելն իշխող «էլիտայի» համար երեւի այնքան մանրուք է, որ այդ մասին անգամ չարժի հիշել:
Ուզբեկստանում իրական միջին աշխատավարձը, լրատվամիջոցների տեղեկություններով, չի գերազանցում 200 դոլարը:





























