Էստոնական իշխանությունները հրապարակել են տարածված այն ազգանունների նոր ցուցակը, որոնք առանց հատուկ թույլտվության արգելվում է կրել: Տարածաշրջանների հարցերով նախարարության կողմից կազմված ցուցակում տեղ են գտել ազգանուններ, որոնք հանրապետությունում կրում է ավելի քան 500 մարդ:
Ինչպես հաղորդում է ERR-ը, ցուցակը բաղկացած է 222 կետերից: Այնտեղ ընդգրկված են ինչպես էստոնական, այնպես էլ ռուսական ազգանուններ, այդ թվում Իվանով, Պետրով, Սիդորով:
Նախորդ ցուցակի համեմատ, որը հաստատվել էր 2010թ., կատարվել է երկու փոփոխություն. նոր ցուցակից բացառել են Կովալյով, Կովալյով ազգանունները եւ ավելացրել են Վիյրան:
Էստոնիայի նոր օրենսդրության համաձայն, հանրապետության բնակիչները կարող են մեկ անգամ փոխել իրենց ազգանունը, բայց ոչ ամուսնության պատճառով: 2010 թ.-ից մարդը, ով ցանկանում է փոխել ազգանունը, շատ տարածված ազգանուն ընտրելուց բացի, չի կարող ընտրել նաեւ շատ հազվադեպ հանդիպողը: Էստոնիայում օրական անուն կամ ազգանուն փոխելու թույլտվություն է ստանում մոտ հազար մարդ:





























