Ֆեյսբուք սոցիալական ցանցում շփումը թույլ է տալիս մարդկանց իրենց մշտապես զգալ կապի մեջ, սակայն դա նրանց չի երջանկացնում: Այդ եզրահանգմանն են եկել ԱՄՆ Միչիգանի համալսարանի գիտնականները: Հետազոտողների տվյալներով՝ որքան շատ ժամանակ է մարդն անցկացնում սոցիալական կայքում, այնքան իջնում է բավարարվածության մակարդակը սեփական կյանքից:

Հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են կատարել Ֆեյսբուքի 82 չափահաս օգտատերերի միջեւ, որոնք սմարթֆոնի միջոցով կարող են իրենց էջ այցելել: Երկու շաբաթվա ընթացքում օրը հինգ անգամ հեղինակները տարբեր ժամերի կամավորներին հարցեր են ուղարկել հետեւյալ բովանդակությամբ. «Ինչպե՞ս ես քեզ զգում հենց այս պահին», «Որքա՞ն միայնակ ես քեզ զգում հիմա», «Մեր վերջին հարցումից հետո ի՞նչ հաճախականությամբ ես քո էջն այցելում», «Վերջին հարցումից հետո ի՞նչ հաճախականությամբ ես շփվել մարդկանց հետ»:

Հեղինակները խնդրել են մասնակիցներից գնահատել կյանքի հանդեպ իրենց բավարարվածության մակարդակը փորձից առաջ եւ հետո եւ հայտնաբերել են, որ որքան շատ է մարդն օգտվում է Ֆեյսբուքից, այնքան ցածր  է բարեկեցության զգացողությունը: Ընդ որում առերես շփումը կամ հեռախոսազանգը բարելավում է մասնակիցների ինքնազգացողությունը:

Ամերիկացի գիտնականների հետազոտությունը, ինչպես հաղորդում է Digit.ru-ն, հրապարակվել են Plos One ամսագրում: