Մոտ ժամանակներս Coca-Cola-ն լայնածավալ գովազդային արշավ կսկսի, որը կոչված է լինելու պաշտպանել «Դիետիկ Սոդա»-ում արհեստական քաղցրանյութերի օգտագործումը: Սա արշավի հաջորդ փուլն է, որը Coca-Cola-ի հասցեին քննադատության առիթ է տվել, որին մեղադրում են Ամերիկայում ճարպակալող մարդկանց թվի մշտական աճի մեջ: Այդ մասին է գրում  Daily Mail-ը:

Սույն թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը հաղորդել է Հյուսիսային Ամերիկայում դիետիկ սոդայի վաճառքի 4 տոկոսով նվազելու մասին:

ԱՄՆ-ում գազավորված ըմպելիքների վաճառքի ծավալների կրճատումը սկսվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ առողջության վրա այդ նյութերի բացասական ազդեցության մասին, բացի այդ սա հետեւում էր արհեստական քաղցրանյութերի օգտագործման հնարավոր վտանգի վերաբերյալ մի քանի հետազոտությունների արդյունքների հասարակայնացմանը: