Վիեննայի կենդանաբանական այգին օգոստոսի 15-ին հայտարարել է, որ այսօր բնական ճանապարհով բանդան ձագ է ունեցել:
Շենբրունի կենդանաբանական այգու հայտարարությունում ասվում է, որ ոչ մի եվրոպական կենդանաբանական այգում մինչ օրս չի հաջողվել բնական ճանապարհով պանդայի բեղմնավորում կազմակերպել, հաղորդում է AFP գործակալությունը:
Բոլոր կենդանաբանական այգիներն օգտագործել են արհեստական բեղմնավորման մեթոդը՝ պահպանելու համար այդ տեսակը ոչնչացումից:
Պանդայի ձագը կմնա մոր մոտ մի քանի ամիս: Չինաստանի իշխանությունների հետ կնքած պայմանագրի համաձայն՝ մինչեւ երկու տարեկան երկու պանդաները կմնան կենդանաբանական այգում, քանի որ Չինաստանը համարվում է բոլոր կենդանաբանական այգիներում ծնված պանդաների սեփականատերը:
Հիշեցնենք, որ վայրի բնության մեջ, հիմնականում Սիչուան նահանգում, մնացել է մոտ 1600 պանդա, եւս 300-ը գտնվում են անազատության մեջ ողջ աշխարհում:





























