Չինաստանում երաշտի պատճառով առանց խմելու ջրի է մնացել 13 մլն մարդ: Երաշտից տառապում են Անհոյ, Գույչժոու, Հունան, Հուբեյ, Ցզյանսի եւ Չժենցզյան նահանգներում:
Ջրի պակասի պատճառով արդեն փչացել է 900 հա ցանքատարածք: Երաշտի պատճառած վնասի չափը կազմում է 6,5 մլրդ դոլար, հաղորդում է «Gazeta.Ru»-ն:
Առաջիկա օրերին օդերեւութաբանական ծառայությունները կանխատեսում են տեղումների նվազագույն քանակ եւ չոր եղանակ, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























