Վերջերս Environmental Research Letters ամսագրում լույս տեսած հոդվածում ասվում էր, որ մթնոլորտում ջերմային գազերի արտանետումների ծավալի աճի դեմ համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում դարի կեսերին անոմալ տապը կկլանի ցամաքի մոտ 80-85 տոկոսը: Այս մասին է գրում Pravda.ru-ն:

Կլիմայի փոփոխման հետեւանքերի հետազոտման Պոտսդամի ինստիտուտի  եւ Մադրիդում Կոմպլուտենսեյի համալսարանի մասնագետների հաշվարկով, տապի ալիքները, որոնք բոլորովին վերջրես նկատվել են Ռուսաստանում, Ավստրալիայում եւ Ամերիկայում, շուտով սովորական երեւույթ կդառնան:

Նշենք, որ գիտնականների խոսքերով, կլիմայի գլոբալ փոփոխությունը արդեն իսկ հանգեցրել է տարվա մեջ տաք ամիսների հնգակի աճի: