Ուկրանական Ուժգորոդի ոստիկանությունը ձերբակալել է գողության մեջ մեղադրվող 79-ամյա Էթելլա Տ.-ին, ով հանցավոր աշխարհում հայտնի է «Էտուշ մայրիկ» մականվամբ, հայտնում է ՆԳՆ Անդրկարպատյան շրջանի վարչության մամուլի ծառայությունը:

Հետաքննության տվյալներով, թոշակառուն քաղաքի շուկաներից մեկում տեղի բնակչուհիներից գողացել է 1000 գրիվնայով դրամապանակ(մոտ 123 ամերիկյան դոլար): Ոստիկանությունում տուժածը հիշել է, որ շուկայում իրեն ոմն տարեց կինե է հետապնդել: «Երբ տուժած կինը նկարագրում էր գողին, ոստիկանության աշխատակիցները անմիջապես հասկացել են՝ ում մասին է խոսքը: Դա իրենց վաղեմի ծանոթ, Ուժգորոդի բնակիչ թուխ մաշկի գույնով եւ գողերին բնորոշ մեծ աչքերով տատիկն է»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Էթելլա Տ.-ին ձերբակալել եւ հարցաքննել են: Նա հայտնել է. որ իբր տառապում է կլեպտոմանիա հիվանդությամբ: Ինչպես հետեւում է հաղորդագրությունից, չարագործն այժմ առավել քան 20 անգամ դատապարտման է ենթարկվել: Տվյալ հանցանքի համար նրան սպառնում է 3 տարվա ազատազրկում:

Ինչպես գրում է «Սեվոդնյան», ազատազրկման վայրերում «Էտուշ մայրիկը» անցկացրել է ընդհանուր առմամբ 25 տարի: Առաջին անգամ դատապարտվել է 1950-ական թթ. սկզբին, գողության համար: Դեպք է եղել, երբ Էթելլան գողացել է դատական գործի մասնակիցներից մեկի դրամապանակը, երբ ներկայանում էր որպես մեղադրյալ: