Facebook-ն աշխատում է նոր բջջային VIP հավելվածի վրա, որը ներկայումս թեստավորում է անցնցում մի խումբ հայտնի մարդկանց հետ, որոնց անունները դեռ գաղտնի են պահում: Հավելվածը թույլ կտա «աստղերին» հեշտությամբ հետեւել օգտատերերի մեկնաբանություններին, մասնակցել քննարկումներին, հրապարակել հաղորդագրություններ: Այս մասին գրում է All Things Digital-ը:

Facebook-ն այս նախագծով փորձում է դրդել հայտնի մարդկանց առավել անկեղծ լինել, հաճախ շփվել իրենց երկրպագուների հետ: Դա նաեւ թույլ կտա Facebook-ին առավել արդյունավետորեն համագործակցել Twitter-ի հետ: