Աշխարհում կահույքի արտադրության առաջատար «Ikea» ընկերությունն օգոստոսի 15-ին ետ է կանչել մանկական մահճակալների երկու մոդել այն բանից հետո, երբ արձանագրվել են մետաղական մասի կոտրվելու դեպքեր:
Մահճակալները շուկա են հանվել «Kritter» եւ «Sniglar» անուններով եւ վաճառվել մի շարք երկրներում, որոնց թվում են Չինաստանը, Չեխիան, Իռլանդիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը, Մալայզիան, Նիդեռլանդները եւ այլն, հաղորդում է AFP-ն:
Վտանգից խուսափելու համար գնորդները կարող են կամ ետ վերադարձնել մահճակալները կամ այն փոխանակել այլ մոդելի հետ: Հնարավոր է նաեւ վերանորոգելու անվճար կոմպլեկտ ստանալ:





























