Նյու Յորքի նահանգի Իթակա քաղաքում հայաստանցի ներգաղթյալները բիզնես ինկուբատորի հայեցակարգի հիման վրա իրականացվող նոր նախագծի շրջանակում գյուղատնտեսությամբ են զբաղվում, գրում է  «The Wall Street Journal»-ը:

Նյու Յորքի նահանգի քարտուղար Սեզար Փերալեսը հանդիպել է ֆերմերների հետ: Ծրագրի շրջանակում սկսնակ ֆերմերները հողատարծքներ,  ինչպես նաեւ արտադրության հարցում աջակցություն  եւ մասնագետներից խոհուրդներ են ստանում:«Ֆերմա ինկուբատորը մոդել է, որը հենման կետ է ստեղծում, որպեսզի ֆերմերը կարողանա ոտքի կանգնել եւ փորձ ձեռք բերել: Դա ցատկահարթակ է»,-ասել է ֆերմայի տնօրեն Ջոանա Գրինը: Նախագծի նպատակն այն է, որ ֆերմայի կառավարման հմտություններ ձեռք բերելով  նրանք կարողանան սեփական ֆերմաները ստեղծել: