«Սուխոյի քաղաքացիական օդանավերը»՝ Sukhoi Superjet 100-ի արտադրողը, Վնեշէկոնոմբանկից կստանա 1 մլրդ դոլար:

Դիտարկվել են օգնության տրամադրման երկու տարբերակներ՝ կամ միջոցները պետք է տրամադրվեին «Սուխոյի» կանոնակարգային կապիտալին, կամ Միասնական ավիաշինարարական կոռպորացիայի: Արդյունքում ընտրվել է առաջին տարբերակը:

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ընկերությունն այժմ ֆինանսական դժվարություններ ունի: «Կոմեսանտ» ավելի վաղ պնդում էր, որ ընկերությունը կսնանկանա: Ընկերությունում ֆինանսական դժվարությունների մասին տեղեկությունները հերքել են: