Բրիտանական Wellcome Trust Sanger ինստիտուսի գիտնականները հրապարակել են բջիջների գենետիկ մուտացիաների կատալոգ, որոնք հանգեցնում են ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման։

Հեղինակների կարծիքով՝ ստացված արդյունքներն առավել լիարժեք արտացոլում են հիվանդության առաջացման պատճառները, զարգացման ուղիները, որոնք հասկանալը նշանակալի ձեռքբերում է տարեկան հազարավոր կյանքեր խլող քաղցկեղի բուժման համար, գրում է «ՄեդՆովոստին»։

Անցկացվել է  բջիջների մոտ հինգ միլիոն մուացիաների վերլուծություն, վերհանվել են 20-ից ավելի մուտացիոն գործընթացներ, որոնք ուռուցքաբանական 30-ից ավելի հիվանդությունների զարգացման պատճառ են դառնում։