Ամերիկյան Սիեթլում ավարտվել է Hempfest փառատոնը, որը նվիրված է կանաբիսի արտադրության ու օգտագործման ապաքրեականացմանը: Փառատոնի 3 օրերից յուրաքանչյուրին մասնակցում էր մոտ 85 հազար մարդ:

Ոստիկանները այցելուներին բաժանում էին Marijwhatnow  կայքի հղման նշագրումով Doritos չիպսերի տուփեր: Կայքի միջոցով ցանկացողները կարող են ծանոթանալ Վաշինգտոն նահանգի նոր օրենքին՝ օրինականացնել մարիխուանան:

Ուրբաթ հյուրերին ուղեկցել են արտադրամասեր, որտեղ նարնք կարողացել են ուսումնասիրել եւ ձեռք բերել մարիխուանա օգտագործելու հատուկ սարքեր՝ ապակե փողեր, պայուսակներ, աճեցման սարքավորումներ, հայտնում է ՌԲԿ-ն: 

Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, գործողությունը իրականացվել էր իրավապահ մարմինների կողմից՝ վերոնշյալ օրենքի որոշ մանրամասներ քաղաքացիներին պարզաբանելու համար, որոնց շուրջ այսօր էլ բազում հարցեր են ծագում:

Չիպսեր մարիխուանայի սիրահարների համար