ԵՄ-ի Խորհդում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը սեպտեմբերի 5-ին Վիլնյուսում ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության միջխորհրդարանական կոնֆերանսում  իր ելույթի ընթացքում հայտարարել էր  Հայաստանի արտգործնախարարի հետ իր հանդիպման մասին: Երկու նախարարների հանդիպումը նախատեսված էր այսօր: Սակայն այն  չի կայանա:

«Մենք փոփոխություններ ենք տեսնում Հայաստանում, մենք հարգում ենք բոլոր փոփոխությունները, հասկանում ենք եւ դրամատիկ չենք դարձնում իրավիճակը: Ի դեպ, վաղը ես հանդիպելու եմ Հայաստանի արտգործնախարարի հետ, որը նույնպես լավ նշան է: Մենք կքննարկենք իրադրությունը: Իրադրությունը դրամատիկ չէ, հնարավոր է, նկրտումներն ավելի քիչ են, քան առաջ, սակայն 2008թ.-ից  ի վեր արվածը չպետք է կորցնել, քանի որ դա ներդրում է», - երեկ կոնֆերանսի ժամանակ  ասել էր Լիտվայի արտգործնախարարը, հաղորդում է DELFI-ն: