Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կարծում է, որ ամեն օր ուկրաինա-ռուսական գազային պայմանագրերը՝ ստորագրված 2009թ, հեռացնում են Ուկրաինային ու Ռուսաստանին:

Ազարովի կարծիքով՝ նման պայմաններում Ուկրաինան այլ ելք չունի, քան էներգառեսուրսների հարցում այլ գործընկերներ փնտրելը: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Սեպտեմբերի 12-ին Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը պայմանագիր է կնքել «Royal Dutch Shell» ընկերության հետ:

Ուկրաինայի համար 2013-ի առաջին կիսամյակին հազար քառակուսի/մետր գազի դիմաց սակագինը կազմել է մոտ 406 դոլար, ինչը Եվրոպայում ամենաբարձր գինն էր: