Ֆիլիպիններում իշխանությունները հայտարարում են բանակի եւ «Մորոյի ազգային ազատագրման ճակատի» ապստամբների բախման հետեւանքով 56 զոհերի մասին։

Ավելի վաղ բանակն ու ապստամբները պայմանավորվել էին  հրադադարի մասին, մինչ այդ ապստամբները պատանդ էին վերցրել 300 մարդու, Associated Press-ը վկայակոչելով հայտնում է gazeta.ru-ն։

Ֆիլիպինների հարավում բախումները շարունակվում են արդեն վեցերորդ օրը: Հարյուրավոր ապստամբներ վերահսկողության տակ են առել Զամբոանտա քաղաքին շատ մոտ ափամերձ վեց գյուղեր։ 1,5 հազար խաղաղ բնակչի իշխանությունները տարհանել են անվտանգ շրջաններ: