Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մի քանի օրվա ընթացքում Քիմիական զենքը արգելող կազմակերպությանը(ՔՄԱԿ) կներկայացնեն իրենց առաջարկությունը Սիրիայի վերաբերյալ: Այդ մասին է ասվում Ժնեւում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման արդյունքում կազմված փաստաթղթում:

«ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն համատեղ մտադրություն են հայտնում սիրիական քիմիական զենքի ոչնչացումն ապահովող ծրագրի վերաբերյալ: Այդ առթիվ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր են մոտակա մի քանի օրվա ընթացքում նախապատրաստել եւ ՔՄԱԿ  ներկայացնել համապատասխան առաջարկությունը»,- ասվում է փաստաթղթում:

Նրանում նաեւ նշվում է, որ Սիրիայի քիմիական զենքը պետք է ոչնչացվի երկրի սահմաններից դուրս: «Մենք վստահություն ենք հայտնում, որ զենքի վերահսկողության ամենաարդյունավետ տարբերակը կլինի Քիմիական զենքը արգելող կազմակերպության աջակցությամբ այն դուրս բերել ու հետագայում ոչնչացնել Սիրիայի սահմաններից դուրս, եթե դա հնարավոր է»,- ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Փաստաթղթի համաձայն Սիրիայում քիմիական զենք արտադրող սարքավորումները պետք է ոչնչացվեն ընթացող տարվա նոյեմբերին:

«Որոշումը պետք է համապատասխանի սիրիական քիմիական զենքի արագ ոչնչացման գրաֆիկին: Այն ներառում է Քիմիական զենքը արգելող կազմակերպության վերահսկողության ավարտ եւ արտադրական սարքավորումների ոչնչացում քիմիական բաղադրատարրերի խառնուրդ նոյեմբերին, ինչպես նաեւ 2014թ.-ի առաջին կեսին ողջ նյութրի ու սարքավորումների ոչնացում»-ասվում է փաստաթղթում:

Ժնեւում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման արդյունքքւմ կազմված ծրագիրը մանրամասնում է այն տարրրեը, որոնք սիրիական քիմիական զենքի շուրջ համաձայնության շրջանակներում պետք է ոչնչացվեն: