Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ Դոնալդ Տուսկի կառավարության:

Ակցիային, ըստ կազմակերպիչների, մասնակցում է մոտ 100 հազար մարդ: Ոստիկանությունը դեռեւս չի ներկայացրել իր գնահատականը հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ: Ցույցի մասնակիցները երթով կանցնեն քաղաքի կենտրոնական փողոցներով եւ հանրահավաք կանցկացնեն նախագահական նստավայրի դիմաց, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Gazeta Wyborcza ինտերնետ-պարբերականը:

Լեհական մի քանի արհմիությունների կազմակերպած ակցիայի մասնակիցները սկսել են հավաքվել Վարշավայի կենտրոնում, սեպտեմբերի 14-ի առավոտից: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներկայումս Տուսկի կառավարության վարկանիշը գտնվում է նվազագույն մակարդակի վրա՝ սկսած 2007-ից: