Աբխազիայի մայրաքաղաք Սուխումի հանրապետական հիվանդանոցում մահացել է Աբխազիայում գնդակահարված ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Վիշերնեւի կինը՝ Օլգա Վիշերնեւան:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Աբխազիայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Օլգա Վիշերնեւայի մարմինը տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության բյուրո՝ հերձման համար:
Դմիտրի Վիշերնեւի վրա հարձակվել էին սեպտեմբերի 10-ի առավոտյան, երբ վերջինս կնոջ հետ մեքենայով դուրս էր գալիս ավտոկայանատեղից։ կրակոցները հնչել էին թիկունքից։ Փամփուշտները դիպել էին դիվանագեի գլխին, կինն էլ պարանոցի հատվածում էր վերք ստացել։
Հեռանալիս մարդասպանը պայթուցիկ էր նետել մեքենայի վրա, որը պետք է գործողության մեջ դրվեր հեռախոսազանգով, սակայն այն չի աշխատել։
Վիշերնեւի ստորագրություններն առկա են շինմրցույթների անցկացման պայմանագրերում։ Այստեղ կարեւոր է այն հարցը, թե որքանով էր նրանից կախված կապալառուների ընտրությունը։
Վիշերնեւին սպանելու այլ պատճառներ էլ կային։ Դեսպանատան միակ եւ փայլուն իրավաբանը Ռուսաստանի քաղաքացիներին էր վերադարձնում այն գույքը, որը իշխանությունները խլել կամ անօրինական էին ճանաչել։
Բացի այդ, նա հետաքննում էր ռուսաստանցի գործարար Սերգեյ Կլեմանտովիչի անհետացումը։ Գործարարը սեւ եւ գունավոր մետաղներ էր ձեռք բերում։ 2012թ. սեպտեմբերին նա կնոջ հետ անհետացել էր։




























