Ռուսաստանի պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը Twitter-ի իր միկրոբլոգում իր տեսակետն է գրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մասին՝ Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո:
«Բրյուսելը շոկի մեջ է Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրությունից: Չէ որ ԵՄ-ն նրա համար տեղ էր պատրաստել իր նեոգաղութային ազդեցության գոտում»,-գրել է Պուշկովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երեւանում, սեպտեմբերի 13-ին, հայտարարել էր, որ հաշվի առնելով Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշումը, Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք «Արեւելեյնա գործընկերության» գագաթաժողովում Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի չի նախաստորագրվի:





























