ԱՄՆ-ում 112 տարեկան հասակում մահացել է կյանքի տեւողությամբ ռեկորդակիր իսպանացի Սալուստիանո Սանչեսը:

Ինչպես հաղորդում է AR-ը, տղամարդը ծնվել է 1901թ.-ին Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող գյուղում, որից հետո ներգաղթել է ԱՄՆ-ը: Սանչեսը երկար տարիներ աշխատել է ածխի հանքում, ինչպես նաեւ հանդես է եկել երաժշտական խմբում: Նա դաստիարակել է երկու երեխա՝ իրենից հետո թողնելով 7 թոռ, 15 ծոռ ու 5 կոռ:

Հավելենք, որ Երկրագնդում ապրած ամենատարեց կին համարվում է ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանը: Նա վախճանվել է 1997թ.-ին 122 տարեկան հասակում, գրում է Ռոսբալտը: