Ջրհեղեղից տուժած ամերիկյան Կոլորադո նահանգում անհետ կորել է 580 մարդ, հաղորդում է CNN-ը: Ընդ որում պաշտոնական ցուցակներում շարունակում են նշել միայն 4-ի մասին:

Օդրերեւութաբաններն արդեն հայտարարել են սեպտեմբերի 15-ին սպասվող ուժեղ անձրեւների մասին:Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Բոուլդեր շրջանի ջրհեղեղից ստացած  վնասը կազմել է 150 մլն դոլար: Տարերային աղետից տուժել են 30 կամուրջներ ու մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 13-ին հայտարարել է Կոլորադոյում արտակարգ դրության ռեժիմի մտցման մասին: Ինչպես նշում են փորձագետները, ներկա տարերային աղետը համեմատելի է միայն 1976թ.-ին ԱՄՆ-ին վրա հասած հզոր ջրհեղեղի հետ: Այն ժամանակ վնասը կազմել է 85 մլն դոլար, զոհվել է մոտ 150 մարդ: