Սլովենիայում կկառուցեն իսլամական առաջին մշակությանի կենտրոնը: Հիմքի առաջին քարի տեղադրման արարողությունը տեղի է ունեցել Լյուբլյանաայում: Մասնակցել են հազարավոր հավատացյալներ, ինչպես նաեւ երկրի վարչապետ Ալենկա Բրատուշեկը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կենտրոնը բաղկացած կլինի մի քանի շինություններից՝ ներառյալ մզկիթը, մինարեթը, կրթական, մարզական ու բնակելի հաստատություններ:Շինարարությունը տեւելու է 3 տարի եւ գնահատվել է 12 մլն եվրո: Գումարի մեծ մասը կհատկացնի Քաթարը հանգանակության տեսքով:Մահմեդականները կազմում են Սլովենիային 2 միլիոն բնակչության մոտ 2,5 տոկոսսը:
Մինչ այժմ նախկին հարասլավական այդ երկրում, որտեղ մահմեդականությունը կաթոլիկությունից հետո երկրորդ դավանանքն է, ոչ մի մզկիթ չուներ: Միակ փոքրիկ մզկիթը կառուցեկ էին բոսնիական մահմեդականները 1916թ.-ին Մանգարտոմին մոտ գտնվող Լոգ քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից քիչ անց այն կործանվել էր:1969թ.-ին մահմեդականները հանդես էին եկել նոր մզկիթի շինարարության նախաձեռնությամբ, սական նախ քաղաքական պատճառներով, ապա շինությունը կառուցելու թույլտվության ստացման հետ կապված խնդիրներով համալիրի կառուցումը հետաձգվում էր:





























