Աֆղանստանին սահմանակից պակիստանյան Վերին Դիր շրջանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել են գեներալ ու գնդապետ: Ինչպես հայտնել են անվտանգության ուժերի ներկայացուցիչները, զինծառայողները վերադառնում էին զորամաս կատարած այցելությունից, երբ պայթել է ավտոմայրուղու վրա տեղադրված ռումբը, ինչ հետեւանքով նրանց մեքենան օդ է բարրձրացել:

Ոստիկանության տվյալներով, ամենայն հավանականությամբ, պատահարի պատասխանատվությունը պակիստանյան թալիբների վրա է, որոնք արդեն երկար ժամանակ ահաբեկչական պատերազմ են վարում իշխանությունների ու անվտանգության ուժերի հետ: Ծայրահեղականները հաճախ  գործողություններ են իրականացնում, որոնց թիրախում հարավասիական այդ երկրի բանակի կամ հատուկ ծառայութունների ներկայացուցիչներն են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: