Ինդոնեզիայում մի քանի հազար մարդ են տեղահանել սեպտեմբերի 15-ին Սումատրա կղզու հյուսիսային մասում գտնվող Սինաբուրգ հրաբխի ժայթքումից: Հրաբխի խառնարանից ծխի հաստ շերտ է բարձրանում, դուրս են թռչում քարեր ու տաքացած մոխիր:
Սինաբուրգ լեռան շրջակայքից երեք կիլոմետր հեռավորության վրա տեղահանել են 3700 մարդ: Նրանց համար հատուկ ճամբար է հիմնվել, որտեղ նրանք ապահովված են ամեն անհրաժեշտ իրերով: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:Սինաբուրգը Մեդան քաղաքից գտնվում է 60 կլմ հեռավորության վրա:
Հրաբուխն «արթնացել է» 2010թ.-ի օգոստոսին մոտ 400 տարվա լռությունից հետո: Այն ժամանակ գրանցվել էր նվազագույնը 1.5 կմ բարձրության վրա ծխի ու մոխրի արտանետումներ: Լեռան շրջակայքում 6 կմ հեռավորության վրա տեղակայված են 12 գյուղեր:




























