Իսլանդիայում՝ Ռեյկյավիկից 120 կմ հեռավորության վրա, սառցադաշտի մոտ հրաբխի ժայթքում է եղել: Մերձակա բնակավայրերից տարհանվել են բնակիչները: Իսլանդիայի քաղաքացիական անվտանգության ծառայությունը արտակարգ դրություն է մտցրել հրաբխի ժայթքման շրջանում, որտեղ ծխի ամպ է առաջացել:
Ներկայումս փակված են հիմնական ավտոմայրուղիները, դադարեցվել են տեղական ավիացիայի չվերթները:
Հրաբխագետների խոսքով, ժայթքումը դեռ իրենից վտանգ չի ներկայացնում մարդկանց համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մասնագետները ուշադիր հետեւում է գործընթացին, բայց դեռ չեն կարող հստակ ասել, թե որքան կտեւի դա:
Վերջին 200 տարում դա առաջին դեպքն է Էյաֆյադլայեկլուդլ սառցադաշտի շրջանում:



























