Խուլիո Սեսար Գրասսին, ով Արգենտինայում հայտնի հոգեւորական է, բանտարկվել է 15 տարի ազատազրկման դատապարտվելուց 4 տարի անց: Նա մեղադրվում է մանկապղծության մեջ:

Արգենտինական Բուենոս Այրես նահանգի դատարանը մերժել է հոգեւորականի բողոքարկումը, որը խնդրել էր իրեն տնային կալանքի ենթարկել: Նրա դատավճիտը կայացվել է 2009թ՝ իր իսկ հիմնած «Երջանիկ երեխաներ» հիմնադրամում մանկահասակ տղայի հանդեպ անբարո գործողությունների համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սակայն մինչ օրս էլ հոգեւորականը պնդում է, որ որոշումը հիմնված է կեղծ վկայությունների եւ ապացույցների վրա:

Արգենտինացի դատախազ Ալեխանդրո Վարելան նշել է, որ Գրասիին ազատության մեջ թողնել, կնշանակի աջակցել նրան հանցագործություներ կատարելու հարցում: