Կոնգոյի Հանրապետությունում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, որի հետեւանքով մոտ 3 մարդ զոհվել է, եւս 28-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Ֆրանս Փրես»-ը՝ վկայակոչելով տեղի երկաթուղային իշխանություններին:

Վթարը տեղի է ունեցել Կինկեմբո քաղաքում, որը մայրաքաղաքի Բրազավիլից 150 կմ հեռավորության վրա է եւ մայրաքաղաքը կապում է Պուենտ-Նուար նավահանգստի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել: