Բրիտանական հանցավորության դեմ պայքարի գործակալությունը միջազգային հանցախմբերի դեմ իսկական որս է սկսել: Քրեական ծառայությունը հայտարարել է, որ մասնաճյուղեր է բացում Լեհաստանում, Ալբանիայում, Վիետնամում, Չինաստանում եւ Նիգերիայում՝ մարմնավաճառության եւ մարդկանց առեւտրի դեմ ինքնուրույն պայքար մղելու համար:
Անվտանգության ծառայությունները որոշել են լիազոր ներկայացուցիչներ ուղարկել այն երկրներ, որտեղից ամենաշատն են Բրիտանիա մուտք գործում սեռական ծառայություններ առաջարկող ապօրինի ներգաղթյալներ: Ամենամեծ սպառնալիքը բրիտանացիների համար Լեհաստանն է. Վարշավայի անդամակցությունը Եվրամիությանը հեշտացնում է մարդկանց առեւտրով զբաղվողների մուտքը եվրոպական երկրներ եւ «կենդանի» ապրանքը տարանցումը: Լեհական հանցախմբերը նաեւ սկսել են կեղծ ամուսնություններ գրանցել եվրոպացիների եւ միգրանտների միջեւ, հայտնում է Russia Today-ը:
ԱՄՆ-ի Պետդեպի կազմակերպված հանցավորությանը վերաբերող զեկույցի համաձայն՝ լեհերն առավել հաճախ են հանցակից լինում բրիտանական տարածքում թմրանյութերի վաճառքի, մեքենայական գործողությունների եւ այլ հանցագործությունների:
Երկրի ՆԳ նախարար Թերեզա Մեյի կարգադրությամբ NCA-ի ավելի քան 400 աշխատակիցներ կհերթապահեն երկրի նավահանգիստներում եւ օդանավակայաններում՝ ստուգելով կասկածելի անձանց անձնագրերն ու վիզաները: 120 սպաներ կուղեւորվեն աշխարհի տարբեր երկրներ՝ կանխելու համար Բրիտանիայում հնարավոր հանցագործությունները կամ գործողությունները, որոնք կարող են վնասել երկրի տնտեսությանը: Այդ գործակալներին կօժանդակեն նաեւ բրիտանական այլ հատուկ ծառայություններ, որոնք տիրապետում են անհրաժեշտ տեղեկատվությանը:





























