Ամերիկյան Հյուսիսայն Քարոլինա նահանգի ոստիկաննեը ձերբակալության փորձի ժամանակ սպանել են զինված մի տղամարդու՝ տեղական համալսարանի տարածքի մերձակայքում, հաղորդում է «Ասոշեյթեդ Պրես» գործակալությունը:

Տղամարդը գրավել է Դարեմ քաղաքի ոստիկանների ուշադրությունը երկուշաբթի երեկոյան: Ոստիկանները նրան հետեւել են մինչեւ համալսարանական հանրակացարանները: Բուհի ղեկավարությունը ուսանողներին եւ անձնակազմին խնդրել է չլքել շինությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ժամեր անց ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են հանրակացարաններից ոչ հեռու գտնվող անտառում: Ձերբակալության փորձի ժամանակ նա սկսել է սպառնալ իրավապահներին, ինչից հետո սպանվել է նրանց կողմից: