Ցանցում է հայտնվել Նորթհեմփթոնի սարսափելի ծաղրածուի մասնակցությամբ տեսագրությունը, գրում է The Daily Telegraph-ը: Պարբերականի տվյալներով՝ տեսագրությունն արվել է Էբինգտոն պուրակում: Տեսագրության օպերատորը հայտնի չէ:
Ծաղրածուի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 13-ին: Այդ ժամանակվանից ի վեր նա բազմիցս իմաց է տվել իր մասին՝ Facebook-ում տեղադրելով իր լուսանկարները՝ քաղաքային լանդշաֆտի ֆոնին: Նա երկար ժամանակ հրաժարվում էր շփվել մամուլի հետ, սակայն վերջերս տված հարցազրույցում հայտարարել է,որ միայն բարի մտադրություններ ունի եւ իր տարօրինակ գործողություններով ցանկանում է զվարճացնել մարդկանց: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:




























