Զիմբաբվեի ազգային բնական պարկերի ղեկավարությունը հաղորդում է Խվանգում 81 փղերի ցիանական կալիումով թունավորման դեպքի մասին:

Ինչպես հաղոդում է BBC-ն, կենդանիների սպանության կասկածանքով ձերբակալվել են իննը կասկածյալ-որսագողեր: Երկրի Բնապահպանության գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ ցիանիդը հայտնաբերվել է փղերի արոտավայրերում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Որսագողերը փղերին սպանում են հանուն ժանիքների, որոնք թանկ արժեն ասիական սեւ շուկաներում: