Բոլիվիայում ավտոճանապարհի վրա լցված սողանքը ավտոբուսը գետն է գցել: Միկրոավտոբուսներից մեկն ընկել է 50-մետրանոց անդունդը, մյուսի վրա հող է լցվել:

Միջադեպի արդյունքում 19 մարդ մահացել է, մոտ 29-ը՝ վիրավորվել, մի քանի մարդ անհայտ կորած են համարվում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, հաղորդում է«Կոմսոմոլսկայա պրավդան»: Փրկարարները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:

Սողանքի պատճառը Բոլիվիայի այդ հատվածում տեղացած հորդառատ անձրեւներն են: