Սեպտեմբերի 25-ի ցերեկային ժամերին Բիշքեկի ծայրամասային պահեստներից մեկում պայթյուն է որոտացել:  Նախնական տվյալով՝ ըստ «24.kg»-ի երկու մարդ է զոհվել:

Ղրղըզստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ պահեստում անտառանյութեր էին պահվում:

ԱԻՆ-ի տվյալով, որը վկայակոչում է «ՌԻԱ Նովոստին», դեպքի վայր են մեկնել ՆԳՆ, ԱԻՆ եւ Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցներ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին գերատեսչությունից հայտնել են, որ նախնական տվյալով  նռնակ է պայթել: