Ամերիկյան իշխանությունները Boeing աէրոտիեզերական կոռպորացիային մեղադրել է ռազմական գործարքներն անբարեխղճորեն կատարելու մեջ:
Պենտագոնի համապատասխան բաժանմունքն ավարտել է Չիկագոյում տեղակայված ընկերության նկատմամաբ ստուգումները: Պարզվել է, որ ընկերությունը ռազմական իշխանություններից 16,6 մլն դոլարով ավել գումար է ստացել CH-47F Chinook ուղղաթիռների համար: Պարզվել է նաեւ, որ որոշ սարքերը պատրաստելիս օգտագործվել են հին դետալներ, չնայած որ դրանց դիմաց վճարել են որպես նորերի: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Boeing-ի ներկայացուցիչները հերքել են մեղադրանքները, հայտարարելով, որ բարեխղճորեն են կատարել գործարքի կետերը:





























